Նարիշկինը բարդ է անվանել Հայաստանում տիրող իրավիճակը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայաստանում իրավիճակը բարդ է, իսկ ընտրությունների արդյունքները՝ «որոշակի իմաստով կասկածելի»։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Հասկանալի է, որ իրավիճակը հեշտ չէ. ընտրություններն էլ հեշտ չանցան, և արդյունքները, պատկերավոր ասած, հարաբերական են ու որոշակի իմաստով՝ կասկածելի։ Այնպես որ, այսպես ասեմ՝ բավականին աշխույժ քաղաքական գործընթացները դեռ կշարունակվեն»,- նշել է Նարիշկինը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

News.am

Leave a comment