Ինչի՞ համար են ակցիզային հարկի բարձրացման որոշում կայացրել. պարզաբանում է նախարարը

https://arm.sputniknews.ru/20260615/inchi-hamar-en-akcizajin-harki-bardzracman-vorvoshum-kajacrel-parzabanum-e-nakharary–103516730.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95387764_103:0:1436:1000_1920x0_80_0_0_1e1e9a391dff1c7caa71a88a7760fcff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ակցիզ, հարկեր, հհ ֆինանսների նախարարություն, վահե հովհաննիսյան

ակցիզ, հարկեր, հհ ֆինանսների նախարարություն, վահե հովհաննիսյան

Բաժանորդագրվել

Վահե Հովհաննիսյանը նշել էր, որ պետք է նոր պլան ներկայացնեին, քանի որ գործողն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Կառավարության որոշման մեջ կատարված ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են գնաճի ճշգրտումներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նշենք, որ հունիսի 11-ին կառավարությունը ընթացք տվեց օրենսդրական մի նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել և բարձրացնել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:

«Մենք մի քանի տարի առաջ ներկայացրել էինք ակցիզային հարկի փոփոխությունների պլան, որն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Պետք է նոր պլան ներկայացնեինք, որը կվերաբերի 2027 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակահատվածին։ Հիմնական մասով, ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են գնաճի ճշգրտումներին։ Այսինքն, մենք 3 ապրանքատեսակի վերաբերյալ ճշգրտել ենք` 3 տոկոսով բարձրանում է, ոչ մի փոփոխություն չի լինում։ Մենք որոշ ապրանքատեսակների մասով նվազեցումներ ունենք` մրգօղիների, կոնյակի»,– ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։

Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով։

Leave a comment