Ընտրակաշառք տվողների և վերցնողների համար կկիրառվեն նոր գործիքներ. ԱԺ-ն կհասցնի երեք օրենսդրական նախաձեռնություն ընդունել․ Սիմոնյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդրական 3 նոր նախաձեռնություններով է հանդես եկել՝ ընտրակաշառք տալու ու վերցնելու դեպքում պատիժը խստացնել, բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պարտադիր տեղադրել ՀՀ դրոշը, փոփոխել ԱԺ պատգամավորների երդման տեքստը։

«Սիրելի հայրենակիցներ, գիտեք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտում է իր աշխատանքները, բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ են այս տարիների ընթացքում առաջարկվել իմ և գործընկերներիS կողմից, բայց կա ևս երեք օրենսդրական նախաձեռնություն, որը այս գումարման Ազգային ժողովը կհասցնի քվեարկել։ Մենք դա կանենք մոտ օրերս կամ արտահերթ քվեարկությամբ»,-ասել է ԱԺ նախագահը։

Leave a comment