PressTV-ի փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Իրանի ժողովրդի հաղթանակ է և Միացյալ Նահանգների պարտություն՝ ավելի քան 100 օր տևած պատերազմում։
«Իրանի ժողովրդի կամքը հաջողությամբ պարտադրվել է իր թշնամիներին», – ասվում է հայտարարության մեջ։
Բարձր գնահատելով զինվորականների «անսասան վճռականությունը», Կենտրոնական շտաբը ընդգծել է, որ Իրանի ժողովրդի երկաթե կամքը անհաղթահարելի պատնեշ է ագրեսիայի բոլոր ձևերի դեմ և մնում է հաղթանակի միակ ուղին։
«Ամենակարող Աստծո շնորհիվ և Իսլամական հեղափոխության առաջնորդի հրամանատարությամբ Իրանի ժողովուրդը և նրա մարտիկները ապացուցել են, որ ամերիկացի և սիոնիստ չար թշնամիները այլընտրանք չունեն, քան ընդունել պարտությունը և հանձնվել», – ավելացվել է հայտարարության մեջ։