Ողջունում ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն

15.06.2026 | 11:23

«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը»։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի ու Իրանի միջև հուշագրի համաձայնեցմանը։

«Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Մենք հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար»,- նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իրանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն  հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment