«Վաղարշապատի ավագանու ընտրություններին արձանագրվել են խախտումներ, որոնք, չնայած էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա, սակայն չհասցեագրվելու դեպքում կարող են ստվերել ընտրությունների բարեվարքությունը»

Վաղարշապատի ավագանու 2025 թվականի արտահերթ ընտրությունների դիտարկման արդյունքները

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնում է 2025 թ. նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների դիտարկման ամփոփիչ զեկույցը: Ուսումնասիրությունը ներառում է նախընտրական փուլը, քվեարկության օրվա դիտարկումները և հետընտրական զարգացումները:

Ընտրությունների անհրաժեշտությունն առաջացավ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի հրաժարականից հետո, ինչի արդյունքում Վաղարշապատ ու Խոյ համայնքների միավորվեցին և հիմք ստեղծեցին օրենքի ուժով ընտրությունների նշանակման համար: Ընտրություններին մասնակցել է 8 քաղաքական ուժ (7 կուսակցություն և 1 դաշինք): Գրանցվել է ընտրողների 45.12% մասնակցություն, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2021թ. ցուցանիշը:

Քարոզարշավի դիտարկման ընթացքում ինչպես նաև քվեարկության օրը արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ, որոնք, չնայած էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, շարունակում են ընտրությունների որակի վատթարացման միտումը, և կարող են ստվերել ընտրությունների բարեվարքությունը՝ պատշաճ չհասցեագրվելու դեպքում։ «Անկախ դիտորդը» շեշտում է հավասար պայմանների ապահովումը, վարչական ռեսուրսի չարաշահման դեմ պայքարի կարևորությունը և ընտրողներին փաստացի կաշառման կամ քվեարկության վերահսկման անթույլատրելիությունը։

Զեկույցի ամբողջական տարբերակում ներկայացված են նաև առաջարկություններ՝ ուղղված Օրենսդրության կատարելագործմանը և ընտրական գործընթացների թափանցիկության ապահովմանը:

Անկախ դիտորդ հասարակական դաշինքը դիտորդական առաքելությունը իրականացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ուղղակի ժողովրդավարություն և Կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպությունների կազմով։

Առաքելության իրականացման, լոգիստիկ ծախսերի փոխhատուցումն իրականացվել է The Sigrid Rausing Trust հիմնադրամի կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրած ֆինանսական աջակցության միջոցով։

ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment