Քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Հայտարարությունից հետո ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները լքել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ անվավեր են ճանաչվել նաև Սյունիքում գտնվող 35/65 ընտրական տեղամասի արդյունքները:
Հիշեցնենք՝ այսօր ամփոփվում էին ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները: