«Հասկանում եք, չէ՞, որ Հայաստանում թրքապաշտ բռնակալության հաստատման ծրագրեր են քննարկվում»․ Արթուր Խաչատրյան

«Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Արմեն Գրիգորյանը հանդիպում է Ալիեւի ամենավստահված անձի հետ։ Հասկանում եք, չէ՞, թե ինչ թեմաներ են քննարկելու, հասկանո՞ւմ եք, չէ՞, որ Հայաստանում թրքապաշտ բռնակալության հաստատման ծրագրեր են քննարկվում»,- այսօր ԿԸՀ շենքի մոտ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ ընտրություններից 4 օր հետո կառավարության նիստում չզեկուցվող հարցով բարձրացվեց ակցիզային հարկը։ «Դա գիտե՞ք ինչ է նշանակում, դա նշանակում է, որ վաղը գազը, դիզելային վառելիքը, բենզինը, ծխախոտը, ալկոհոլային խմիչքը թանկանալու է։ Հասկանում եք, չէ՞, թե դրա հետեւանքը ինչ է լինելու, առանց այն էլ ծանր վիճակում գտնվող գյուղացիների վիճակն ավելի է վատթարանալու, գյուղատնտեսական ապրանքն էլ ավելի անհասանելի թանկ է  դառնալու»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

Անդրադառնալով ընտրություններին՝ Արթուր Խաչատրյանը հարցադրում արեց․ «Ասում էր՝ ընտրություն է եղել, ժողովրդավար է եղել, դեսից-դենից շնորհավորանքներ են գալիս։ Վարչական ռեսուրսի սարսափելի չարաշահո՞ւմն է ժողովրդավարությունը»։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վախի մթնոլորտ է ստեղծել, Հայաստանում ոչ ոք երբեք սեփական ժողովրդին ադրբեջանցիներով չի վախեցրել։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment