https://arm.sputniknews.ru/20260614/hajkakan-ginegvortsutjan-hnameni-patmutjuny-karvogh-e-yndhatvel-i-urakhutjun-harevanneri-103486201.html
Հայկական գինեգործության հնամենի պատմությունը կարող է ընդհատվել՝ ի ուրախություն հարևանների
Հայկական գինեգործության հնամենի պատմությունը կարող է ընդհատվել՝ ի ուրախություն հարևանների
Sputnik Արմենիա
Հայաստանում չի կարող սպառվել ամբողջ տեղական գինին ու կոնյակը, անգամ եթե շաբաթը մեկ փառատոններ անցկացվեն։ ՌԴ-ն փակել է ՀՀ-ից ապրանքների ներմուծումը, ինչը հարված… 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T22:53+0400
2026-06-14T22:53+0400
2026-06-14T22:53+0400
հայաստան
գինի
կոնյակ
միրգ
արտահանում
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/937/50/9375071_0:207:3273:2048_1920x0_80_0_0_40920e6e4bd4da05f09e06d6e0584f35.jpg.webp
Հայրենական Մեծ պատերազմի մասին լավագույն ֆիլմերից մեկի լավագույն դրվագներից մեկը․ զինվորի հայրը (Սերգո Զաքարիձեի լավագույն դերերից է), տեսնելով, թե ինչպես է խորհրդային տանկը շրջելիս տրորում խաղողի թուփը, տանկիստի վրա բարկանում է․ «Այ տղա՛․․․ Դու այդ թուփը տնկե՞լ ես։ Աճեցրե՞լ ես։ Դու այդ թուփը ջրե՞լ ես։ Դու միայն կերել ես․․․»։ Չիմացողների համար պարզաբանենք․ ծերուկը վրացի էր, իսկ թուփը Գերմանիայում էր։Հայաստանում խաղողին հարգում են (եթե չասենք՝ աստվածացնում) ոչ միայն այն պատճառով, որ այդ պտուղն ու դրա վերամշակման արդյունքները մարդկանց թույլ են տալիս լավ ուտել և խմել, այլ նաև, որ խաղողի ողկույզը տասնամյակներ շարունակ Հայաստանի զինանշանի վրա էր։ Այս հարցում հայերին չէր կարող մեղադրել անգամ ամենախիստ զինվորի հայրը․ Հայաստանում խաղողը և՛ տնկում էին, և՛ ջրում, և՛ աճեցնում, ոչ թե միայն ուտում։Այսպիսով, եվրոպական վաճառասեղանը կարելի է բացառել սպառման շուկաներից։ Չի կարելի ասել նաև, թե հայկական փառապանծ խմիչքի բաժակին ադրբեջանցիներն են ձեռք մեկնելու․ նրանց սեփական «Ապշերոնն» էլ է հերիքում, ընդ որում՝ հարևանի հետ էլ բարեկամության կենացը խմել չեն շտապում։Տանկիստին խաղողի թփի համար նախատելով՝ զինվորի հայրը (ըստ դերի՝ Գեորգի Մախարաշվիլի) հարցնում էր. «Դու այս որթը տնկե՞լ ես»։ Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր մակերեսը 15 740 հեկտար էր և անփոփոխ մնաց նույնիսկ 1985 թվականի հակաալկոհոլային օրենքի ընդունումից հետո։ Այնպես որ, հայերը խաղողի որթը ոչ միայն տնկել են, այլև կարողացել են պահպանել։Եթե այն ժամանակ Հայաստանում խաղողի ալկոհոլ էր արտադրում մոտ քսան ձեռնարկություն, ապա այսօր՝ մեկ տասնյակով ավելի, սակայն…Գաղտնիք չէ, որ կեղծ կոնյակ սարքում էին նաև խորհրդային խիստ տարիներին, բայց որ այնպիսի տեմպով, ինչպես այսօր է, չկար։Մեր հին ու բարի ժամանակներում ամենապահանջվածը երեք աստղանի կոնյակն էր (այսպես կոչված «ավագ լեյտենանտը»)․ ամենաէժանն էր, իսկ համով ու թնդությամբ՝ այն, ինչ պետք էր։ Այն կեղծելն իմաստ չուներ՝ էժան էր, լցվում էր սովորական շշերի մեջ, նախշերով բյուրեղապակյա տարաների մասին այն ժամանակներում չէին էլ լսել։«Ավագ լեյտենանտը» սեղանին էր դրվում կյանքի բոլոր իրավիճակներում, այն վայելում էին մսի, ձկան, տոլմայի, փլավի հետ և միայն խաշի դեպքում էր այն տեղը զիջում օղուն։Այն մասին, որ կոնյակն աղանդերի հետ են մատուցում և խմում են փոքր կումերով, մենք լսել էինք, բայց չէինք տեսել։ Կար նաև Ուինսթոն Չերչիլը՝ Բրիտանիայի հետպատերազմյան վարչապետը, որին, «ականատեսների» հավաստմամբ, Ստալինն ամեն ամիս մեկ արկղ ընտիր հայկական կոնյակ էր ուղարկում։ Դե ինչպե՞ս չհպարտանաս։Հիմա զինվորի հոր զայրալից հանդիմանության մասին. «Դու այս որթը աճեցրե՞լ ես»։ Սկսենք նրանից, թե որտեղից է այն հայտնվել Հայաստանում։Այ հիմա նաև հայկական գինու մասին, որը, բազմաթիվ փորձագետների պնդմամբ, չի զիջում վրացականին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում է հարևանների արտադրանքին։ Հայկական գինին էլ ավելի առաջ գնաց և Forbes-ի բարձրորակ գինիների ցուցակում հայտնվեց, երբ գործին միացավ արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը։ Այսօր հայկական «Կարասը», «Տակառը» և այլ գինիները վայելում են ոչ միայն Հայաստանում, և թեև դրանք համաշխարհային ցուցափեղկերից դեռ մյուսներին չեն քշել, բայց արդեն կանգնած են նրանց հետ նույն շարքում։Այստեղ հարցը միայն արտադրության մեջ արգենտինացի հայրենասերի անգնահատելի ավանդը չէ։ Հայտնի է, որ Հայաստանի տարածքում պահպանվել են մ.թ.ա. 4000 թվականով թվագրվող գինեգործարանի մնացորդներ, հետևաբար՝ հայերը գինեգործության հնագույն ավանդույթներ են ունեցել։Հայաստանն ի վիճակի չէ սպառել այնքան, որքան կարող է մատակարարել աշխարհին, նույնիսկ եթե երկրում շաբաթը մեկ սիրված գինու փառատոններ կազմակերպվեն։ Իսկ հիմա, երբ Ռուսաստանը հրաժարվել է ՀՀ–ից գինի գնել, առաջացած խնդիրը ոչ միայն իմիջային է, այլև ֆինանսական։ Ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, ձկան, իսկ դրանց հետ մեկտեղ՝ կոնյակի ու գինու արտահանումը (և սա դեռ ամենը չէ) Հայաստանից Ռուսաստան կասեցված է։ Իզուր չէ ասված՝ սուրբ տեղը դատարկ չի մնում, և ահա Ադրբեջանն արդեն տեղում է։Նրա խոսքով՝ ադրբեջանցի արտադրողներն ունակ են ռուսական շուկային զգալիորեն ավելի մեծ ծավալի արտադրանք առաջարկել, քան հայ արտադրողները։ Պարոն Տիտովի պարզաբանմամբ՝ Ադրբեջանի ագրարային հատվածի ներուժը թույլ է տալիս ավելացնել մատակարարումները և գրավել ազատված հատվածները։Չի կարելի բացառել, որ ժամանակի ընթացքում կաշխուժանան նաև Վրաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, և այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասում միայն ո՞վ դառը վնաս կկրի` գուշակեք ինքներդ։Վրաստանը ԵՄ–ին 1 շիշ գինի չի կարողացել վաճառել․ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ–ն ԵՄ–ով փոխարինելու մասին
2026
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_46b4733d623f2eac2076227fbcd65811.jpg.webp
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_46b4733d623f2eac2076227fbcd65811.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/937/50/9375071_0:0:2731:2048_1920x0_80_0_0_7f65c08d3bf282256385280d1a82ac52.jpg.webp
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_46b4733d623f2eac2076227fbcd65811.jpg.webp
հայաստան, գինի, կոնյակ, միրգ, արտահանում, ռուսաստան
հայաստան, գինի, կոնյակ, միրգ, արտահանում, ռուսաստան
Հայաստանում չի կարող սպառվել ամբողջ տեղական գինին ու կոնյակը, անգամ եթե շաբաթը մեկ փառատոններ անցկացվեն։ ՌԴ-ն փակել է ՀՀ-ից ապրանքների ներմուծումը, ինչը հարված է ոչ միայն իմիջին, այլև ֆինանսներին։
Հայրենական Մեծ պատերազմի մասին լավագույն ֆիլմերից մեկի լավագույն դրվագներից մեկը․ զինվորի հայրը (Սերգո Զաքարիձեի լավագույն դերերից է), տեսնելով, թե ինչպես է խորհրդային տանկը շրջելիս տրորում խաղողի թուփը, տանկիստի վրա բարկանում է․ «Այ տղա՛․․․ Դու այդ թուփը տնկե՞լ ես։ Աճեցրե՞լ ես։ Դու այդ թուփը ջրե՞լ ես։ Դու միայն կերել ես․․․»։ Չիմացողների համար պարզաբանենք․ ծերուկը վրացի էր, իսկ թուփը Գերմանիայում էր։
Հայաստանում խաղողին հարգում են (եթե չասենք՝ աստվածացնում) ոչ միայն այն պատճառով, որ այդ պտուղն ու դրա վերամշակման արդյունքները մարդկանց թույլ են տալիս լավ ուտել և խմել, այլ նաև, որ խաղողի ողկույզը տասնամյակներ շարունակ Հայաստանի զինանշանի վրա էր։ Այս հարցում հայերին չէր կարող մեղադրել անգամ ամենախիստ զինվորի հայրը․ Հայաստանում խաղողը և՛ տնկում էին, և՛ ջրում, և՛ աճեցնում, ոչ թե միայն ուտում։
Այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է․ հայտնի հայկական խմիչքի համար, որը Հայաստանում համառորեն կոնյակ են անվանում, դեպի Ռուսաստան ճանապարհը փակ է։ Ի՞նչ է լինելու հետո։Այլ երկրների շուկաների վրա հույս դնելը ոչ թե հիմարություն է, այլ մեծ հիմարություն։ Մի՞թե կարելի է պատկերացնել, որ որևէ խելամիտ ֆրանսիացի, հույն կամ իտալացի սուպերմարկետում հայկական կոնյակ փնտրի, երբ խանութների դարակները լի են իրենց հարազատ ու սովորական դարձած ֆրանսիական, հունական կամ իտալական արտադրանքով։
Այսպիսով, եվրոպական վաճառասեղանը կարելի է բացառել սպառման շուկաներից։ Չի կարելի ասել նաև, թե հայկական փառապանծ խմիչքի բաժակին ադրբեջանցիներն են ձեռք մեկնելու․ նրանց սեփական «Ապշերոնն» էլ է հերիքում, ընդ որում՝ հարևանի հետ էլ բարեկամության կենացը խմել չեն շտապում։
Տանկիստին խաղողի թփի համար նախատելով՝ զինվորի հայրը (ըստ դերի՝ Գեորգի Մախարաշվիլի) հարցնում էր. «Դու այս որթը տնկե՞լ ես»։ Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր մակերեսը 15 740 հեկտար էր և անփոփոխ մնաց նույնիսկ 1985 թվականի հակաալկոհոլային օրենքի ընդունումից հետո։ Այնպես որ, հայերը խաղողի որթը ոչ միայն տնկել են, այլև կարողացել են պահպանել։
Եթե այն ժամանակ Հայաստանում խաղողի ալկոհոլ էր արտադրում մոտ քսան ձեռնարկություն, ապա այսօր՝ մեկ տասնյակով ավելի, սակայն…
Գաղտնիք չէ, որ կեղծ կոնյակ սարքում էին նաև խորհրդային խիստ տարիներին, բայց որ այնպիսի տեմպով, ինչպես այսօր է, չկար։
Մեր հին ու բարի ժամանակներում ամենապահանջվածը երեք աստղանի կոնյակն էր (այսպես կոչված «ավագ լեյտենանտը»)․ ամենաէժանն էր, իսկ համով ու թնդությամբ՝ այն, ինչ պետք էր։ Այն կեղծելն իմաստ չուներ՝ էժան էր, լցվում էր սովորական շշերի մեջ, նախշերով բյուրեղապակյա տարաների մասին այն ժամանակներում չէին էլ լսել։
«Ավագ լեյտենանտը» սեղանին էր դրվում կյանքի բոլոր իրավիճակներում, այն վայելում էին մսի, ձկան, տոլմայի, փլավի հետ և միայն խաշի դեպքում էր այն տեղը զիջում օղուն։
Այն մասին, որ կոնյակն աղանդերի հետ են մատուցում և խմում են փոքր կումերով, մենք լսել էինք, բայց չէինք տեսել։ Կար նաև Ուինսթոն Չերչիլը՝ Բրիտանիայի հետպատերազմյան վարչապետը, որին, «ականատեսների» հավաստմամբ, Ստալինն ամեն ամիս մեկ արկղ ընտիր հայկական կոնյակ էր ուղարկում։ Դե ինչպե՞ս չհպարտանաս։
Հիմա զինվորի հոր զայրալից հանդիմանության մասին. «Դու այս որթը աճեցրե՞լ ես»։ Սկսենք նրանից, թե որտեղից է այն հայտնվել Հայաստանում։
Արարատի մարզն անվանում են խաղողագործության երկրամաս։ Այստեղ խաղողի հարյուրավոր սորտեր են աճեցնում։ Դրանց մեծ մասն օգտագործվում է կոնյակի և գինիների արտադրության համար։ Խաղողի վաճառքից ստացված եկամուտներով ֆերմերներն ապրում են ամբողջ տարին։ Նույն Արարատի մարզը հայտնի է նաև արհեստական ջրամբարներով, որոնցում ձուկ է բուծվում։ Այն նույնպես արտահանում էին Ռուսաստան և փոխարենը մեծ գումարներ են գալիս ՀՀ։ Այլևս չեն կարողանա։ Համենայն դեպս, քանի դեռ Երևանը չի պատասխանել Մոսկվայի հարցին. «Ո՞ւմ հետ եք դուք, գինեգործության և ձկնաբուծության վարպետներ»։
Այ հիմա նաև հայկական գինու մասին, որը, բազմաթիվ փորձագետների պնդմամբ, չի զիջում վրացականին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում է հարևանների արտադրանքին։ Հայկական գինին էլ ավելի առաջ գնաց և Forbes-ի բարձրորակ գինիների ցուցակում հայտնվեց, երբ գործին միացավ արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը։ Այսօր հայկական «Կարասը», «Տակառը» և այլ գինիները վայելում են ոչ միայն Հայաստանում, և թեև դրանք համաշխարհային ցուցափեղկերից դեռ մյուսներին չեն քշել, բայց արդեն կանգնած են նրանց հետ նույն շարքում։
Այստեղ հարցը միայն արտադրության մեջ արգենտինացի հայրենասերի անգնահատելի ավանդը չէ։ Հայտնի է, որ Հայաստանի տարածքում պահպանվել են մ.թ.ա. 4000 թվականով թվագրվող գինեգործարանի մնացորդներ, հետևաբար՝ հայերը գինեգործության հնագույն ավանդույթներ են ունեցել։
Հայաստանն ի վիճակի չէ սպառել այնքան, որքան կարող է մատակարարել աշխարհին, նույնիսկ եթե երկրում շաբաթը մեկ սիրված գինու փառատոններ կազմակերպվեն։ Իսկ հիմա, երբ Ռուսաստանը հրաժարվել է ՀՀ–ից գինի գնել, առաջացած խնդիրը ոչ միայն իմիջային է, այլև ֆինանսական։ Ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, ձկան, իսկ դրանց հետ մեկտեղ՝ կոնյակի ու գինու արտահանումը (և սա դեռ ամենը չէ) Հայաստանից Ռուսաստան կասեցված է։ Իզուր չէ ասված՝ սուրբ տեղը դատարկ չի մնում, և ահա Ադրբեջանն արդեն տեղում է։
«Ռուսաստանը դիտարկում է հայկական գյուղմթերքը ադրբեջանական մատակարարումներով փոխարինելու հնարավորությունը»,-հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի արտադրողներն ունակ են ռուսական շուկային զգալիորեն ավելի մեծ ծավալի արտադրանք առաջարկել, քան հայ արտադրողները։ Պարոն Տիտովի պարզաբանմամբ՝ Ադրբեջանի ագրարային հատվածի ներուժը թույլ է տալիս ավելացնել մատակարարումները և գրավել ազատված հատվածները։
Չի կարելի բացառել, որ ժամանակի ընթացքում կաշխուժանան նաև Վրաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, և այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասում միայն ո՞վ դառը վնաս կկրի` գուշակեք ինքներդ։