Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ Սիմոնյան








Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին, ովքեր օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով հարկադրված և անարդար կերպով հայտնվել են պահեստազորում։

Դուք լավ գիտեք հայրենիքի, զոհված ընկերոջ և ենթակայի բարձրագույն արժեքը։ Դուք եք այն ուժը, որը կարող է երկիրը դուրս բերել այս խոր ճգնաժամից։ Այսօր արդեն տեսնում ենք ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Հայաստան, և հիշում ենք, թե ինչպես էր Ալիևը հայտարարում, որ Երևան տանկերով չեն գալու, այլ ոտքով։ Շատերի կարծիքով` այդ գործընթացն արդեն սկսվել է։

Կարծես թե քաղաքական գործիչների մոտ չի ստացվում, կամ գուցե ինչ-որ մեկին հենց այդպես է ձեռնտու…
Սակայն Հանուն Հայաստանի, հանուն ձեր զոհված ընկերների հիշատակի, հանուն մեր ազգային սրբությունների` միավորվե´ք։ Դուք լավ գիտեք, թե ինչ է համախմբել, կազմակերպել և առաջնորդել։ Մի կողմ թողեք անձնական հավակնությունները, կուսակցական պատկանելությունը և անձնական շահը։

Միացե´ք Արշակ Կարապետյանին և գործե´ք հանուն Հայաստանի ապագայի։
Միասնությունն է հաղթանակի ճանապարհը:

Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը




Leave a comment