Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է սկսում

Քաղաքականություն

14.06.2026 | 19:21

Սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի, ԽՍՀՄ սպարտակիադաների՝ կրկնակի, ԽՍՀՄ՝ բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանը ԿԸՀ-ի բակում հայտարարեց, որ հացադուլ է սկսում։

Պատճառը, ըստ նրա, ընտրությունների կեղծում է և նոր ընտրություններ չնշանակելու որոշումը։

«Մեզանից ամեն ինչ խլել են, մեր ձայնը իրավունք չունեն խլելու։ Հացադուլ եմ հայտարարում մինչև այն պահը, երբ նոր ընտրություններ կնշանակվեն»,-բարձրախոսով ԿԸՀ-ի մոտ հավաքվածներին ասաց նա։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը սկզբում փորձում էր Հակոբկոխյանի ձեռքից վերցնել բարձրախոսը, քանի որ նրա հայտարարությունը համաձայնեցված չէր։

Leave a comment