Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլի հանցակիցը. Գեղամ Մանուկյան

Բաժանորդագրվել

Մանուկյանի խոսքով` Փաշինյանն այսօր մեղսակից է դարձնում նաև ռազմական ոստիկանությանը, զինկոմիսարիատներին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլ Փաշինյանի հանցակիցը։ Այս մասին ԿԸՀ–ի դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելու որոշմանը։

Հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները` արձանագրելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը` հավաքելով 58287 քվե կամ 3.9893%:

Մանուկյանի խոսքով` հունիսի 11-ի ուշ երեկոյան, երբ ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, հաջորդ օրը` ևս մի ընտրատեղամասի, որի արդյունքում ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, դա Նիկոլ Փաշինյանի հրահանգի կատարումն էր։

«Բա ԿԸՀ–ն մի շաբաթ ինչի՞ ձեն չէր հանում, թե՞ երբ որ Նիկոլը գժվեց` տեսնելով, որ «Բարգավաճ Հայաստանն» անցնում է խորհրդարան, իր նախկին լրագրողին, ծեծ կերած լրագրողին տվեց հանձնարարություն։ Էսօր Նիկոլը մեղսակից է դարձնում ռազմական ոստիկանությանը, զինկոմիսարիատներին։ Մեր նախընտրական շտաբն այս օրերին ակտիվ ուսումնասիրության մեջ է։ Նախնական շուրջ 200 տեղամասի արդյունքները համադրելով` արդեն կարելի է ասել, որ սո՛ւտ է ասում իշխանությունը, սո՛ւտ է ասում ԿԸՀ–ն, թե գաղտնի ցուցակով այսքան թվով զինվորական է քվեարկել` քվեարկությանը մի քանի 1000 ավելի մասնակցություն է եղել»,–ասաց Մանուկյանը։

Leave a comment