Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտյոմ Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: