Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը 14 տարեկանում հաղթել է J30 շարքի մրցաշար

Երևանում կայացած ITF-ի մինչև 18 տարեկանների J30 շարքի մրցաշարի մենախաղում հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը։

14-ամյա մարզիկը դարձավ առաջին հայ թենիսիստը, որն այս տարիքում հաղթեց J30 կարգի մրցաշարում։ Զուգախաղում հաղթող էին դարձել Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Պողոսյանն ու վրացի Զուկա Կաչեիշվիլին։

Leave a comment