Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.

«70, 80 և 90-ականների ուսանողների համար ԵՊՀ «Արտասահմանյան գրականության» լեկցիաները եղել են նրանց ուսանողական կյանքի անբաժանելի մասը: Էական չէր, թե դու որ ԲՈՒՀի ուսանող էիր՝ ԵՊՀի թե պոլիտեխնիկի, բժշկականի թե գյուղինստիտուտի, մանկավարժականի թե գեղթաթի… որովհետև մենք չէինք գնում դասախոսություն լսելու: Մենք գնում էինք ներկայացման.. դա մոնոներկայացում էր Լևոն Ներսիսյանի կատարմամբ: Այսօր փակում են այդ լեգենդար ամբիոնը։

Իհարկե ինչ արտասահմանյան գրականություն եթե կան Հայաստանի իշխանական հեքիաթները: Ռեմարկը, Մարկեսը, Բայրոնը, Բուլգակովը, Դրայզերը և այլ հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի և հետո ձեռքերը մաքրել սեփական շորերի վրա»։

Leave a comment