Հայաստանում անհատույց դոնորների արյունատվությունն աճել է 37.1 %-ով

https://arm.sputniknews.ru/20260614/hajastanum-anhatujc-dvonvorneri-arjunatvutjunn-atshel-e-371–vov-103483225.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0e/77116536_0:0:1601:1200_1920x0_80_0_0_a2d05f76e15c53fda186d8a4cc43aa85.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արյուն, յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, դոնոր, հայաստան

արյուն, յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, դոնոր, հայաստան

Բաժանորդագրվել

Արյան պաշարների կայունությունը երկրի անվտանգության և առողջ հասարակության հիմքն է:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. 2025 թվականին Հայաստանում անհատույց դոնորների արյունատվությունը 2024 թվականի համեմատ աճել է 37.1 %-ով։ Այս մասին` այսօր Արյան դոնորի համաշխարհային օրը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ընդգծվում է, որ արյան պաշարների կայունությունը երկրի անվտանգության և առողջ հասարակության հիմքն է:

«Այս տարի մեր հիմնական շեշտադրումը երիտասարդների ներգրավումն է և Հայաստանում կամավոր, անհատույց արյունատվության մշակույթի ձևավորումը։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ միասին մենք իրականացնում և ընդլայնում ենք կամավորական արշավները, որպեսզի արյուն հանձնելը դառնա ոչ թե մեկօրյա ակցիա, այլ գիտակցված սովորություն՝ տարվա բոլոր օրերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանում 2023 թվականին արյան դոնոր է դարձել 22162 մարդ, որից անհատույցը` 2037–ը, 2024 թվականին` 23600 մարդ, որից անհատույցը` 2495–ը, իսկ 2025 թվականին արյան դոնոր է դարձել 26554 մարդ, որից անհատույցը` 3421–ը։

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ նվիրաբերած արյունը կյանքի հույս կարող է դառնալ նորածին երեխայի ու մայրիկի համար՝ ծննդաբերական բարդությունների ժամանակ, վիրահատարանում գտնվող պացիենտի համար, քաղցկեղի, արյան այլ հիվանդությունների դեմ ամեն օր պայքարող երեխաների ու մեծահասակների համար:

Leave a comment