Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է


Հունիսի 14-ին՝ ժամը 02։57-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 8 խմ)։


Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը․ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։

Դիտումների քանակ1

Leave a comment