Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան

Նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայցով առաջին դատական նիստը՝ ընդդեմ ԿԸՀ-ի, որով պահանջվում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը՝ երկու վիճարկվող տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։

Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ հունիսի 13-ին, մինչև ժամը 23։59-ը։

Այս պահին սկսվում է երկրորդ դատական նիստը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նույնաբովանդակ հայցով ընդդեմ ԿԸՀ-ի։

Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ առաջին նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբանները, ինչպես նաև երրորդ կողմ հանդիսացող «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, փաստացի քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի դիրքորոշումից։

Այնպես որ՝ սպասում ենք դատարանի որոշմանը։

—00—ԼԱ

 

 

Leave a comment