Քաղաքականություն
13.06.2026 | 11:55
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ քննարկել է 2026 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև տնտեսական ու գործարար համագործակցության զարգացման հեռանկարները։
«Հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (Oxford Alumni Business Club of Armenia-OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանին և ակումբի հիմնադիր խորհրդի անդամ Հայկ Կարապետյանին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք 2026 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև սփյուռքի ներուժի ներգրավման և Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև տնտեսական ու գործարար կապերի զարգացման հնարավորությունները։
Կարևորել ենք համաշխարհային հայկական ներուժի համախմբման, գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման նշանակությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսական զարգացման և մրցունակության բարձրացման»,- գրել է նա: