Նոր մոտեցում բնակելի թաղամասի կառավարմանը. Gyurjyan Cascade-ը կունենա սեփական արևային կայան

Բնակելի թաղամասերի զարգացման ժամանակակից մոտեցումներում այսօր ավելի մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն շենքերի կառուցմանը, այլև այնպիսի լուծումներին, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում բնակիչների համար։ Այս համատեքստում հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալիս Երևանում կառուցվող Gyurjyan Cascade բնակելի թաղամասը։

Նախագծի շրջանակում թաղամասի համար ստեղծվում է սեփական արևային կայան, որը տեղակայված է Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Մոտ 8.5 հեկտար տարածք զբաղեցնող կայանի տարեկան արտադրողականությունը կազմում է շուրջ 10 միլիոն կիլովատ ժամ։

Նախագծի առանձնահատկությունն այն է, որ արևային կայանը գտնվում է Gyurjyan Cascade թաղամասի կառուցապատող ընկերության հաշվեկշռում և նախատեսվում է որպես երկարաժամկետ եկամտի աղբյուր համայնքի համար։

Ըստ ծրագրի՝ արևային կայանի արտադրած էներգիայի վաճառքից ստացվող միջոցները ծառայելու են թաղամասի զարգացմանն ու բնակիչների շահերին։ Ապագայում բնակիչները հնարավորություն կունենան մասնակցելու այդ միջոցների օգտագործման վերաբերյալ որոշումների կայացմանը։

Ծրագրի հեղինակների գնահատմամբ՝ նման մոտեցումը կարող է նպաստել բնակելի միջավայրի կառավարման նոր մշակույթի ձևավորմանը, որտեղ բնակիչները դառնում են ոչ միայն բնակարանների սեփականատերեր, այլև համայնքի զարգացման գործընթացի անմիջական մասնակիցներ։c

Gyurjyan Cascade թաղամասը կառուցվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Նախագիծը ներառում է բնակելի շենքեր, կանաչապատ տարածքներ, կասկադաձև պուրակ, մարզական և մանկական ենթակառուցվածքներ, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ։

Նախագծում կիրառվում են նաև էներգախնայող լուծումներ։ Մասնավորապես, շենքերը կունենան A++ դասի էներգաարդյունավետություն, ինչը համարվում է Հայաստանում գործող ամենաբարձր չափանիշներից մեկը։

Այսպիսով, Gyurjyan Cascade-ում արևային կայանի ներդրումը դիտարկվում է ոչ միայն որպես վերականգնվող էներգիայի օգտագործման նախաձեռնություն, այլև որպես բնակելի թաղամասի կառավարման և զարգացման նոր մոդելի մաս։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment