ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով ներկայացված նախագծերը դրական եզրակացություն են ստացել

Ս.թ. փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ:ԱԺ հաղորդագրության համաձայն՝ նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:Հիմնական զեկույցներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը և ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, իսկ հարակից զեկույցներով՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը և հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը։Նախագծերը ստացել են դրական եզրակացություն:

Leave a comment