Հասարակություն
12.06.2026 | 21:50
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ Factor TV-ն գրել էր, որ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակներում կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին և այլ անձանց ձերբակալելու որոշում է կայացվել։ Աշոտյանին և այլ անձանց նույն օրը ձերբակալել են, սակայն իրավապահներին չի հաջողվել ձերբակալել Արտյոմ Խաչատրյանին։
2020 թվականին մեկ այլ գործի շրջանակներում Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանքն ընտրվել էր որպես խափանման միջոց, սակայն այն ժամանակ ևս իրավապահներին չէր հաջողվել նրան հայտնաբերել, հայտարարվել էր հետախուզում: Հետագայում Արտյոմ Խաչատրյանը վերադարձել էր Հայաստան: Այժմ Արտյոմ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Հակակոռուպցիոն դատարանում քննվող մեկ այլ քրեական գործով:
Արաքս Մամուլյան