Կոտայքի մարզում 45–ամյա վարորդը UAZ մակնիշի ավտոբուսով կողաշրջվել է և տեղում մահացել

Բաժանորդագրվել

Կայքի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզի Գեղաշեն բնակավայրի մոտ ավտոբուսը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 17։15-ի սահմաններում։

«Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած UAZ մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան կոչվող տարածքում կողաշրջվել է։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է»,–գրում է կայքը։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից։

Leave a comment