Երևանի տներից մեկի բակում 15-ամյա տղայի դի է հայտնաբերվել․ քունքի մոտ կրակոցի հետք է եղել

Բաժանորդագրվել

Մահացած տղայի կողքին օդաճնշիչ հրացան է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկի բակում անչափահասի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանությունը դեպքի մասին ահազանգը ստացել է փետրվարի 5-ին` ժամը 00։40-ի սահմաններում։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։ Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել «ինքնասպանության» հատկանիշներով։

Մահացածի մարմնի մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան։ Ըստ նախնական տվյալների` տղան ինքնասպան է եղել այդ զենքով։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ լրատվամիջոցի՝ տղան սովորում էր Հայաստանում հայտնի համալսարաններից մեկի առաջին կուրսում։

Leave a comment