ՀՀ-ում 2 անձի մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու պատճառով. ՔԿ

Հայ քաղաքագետներ Տիգրան Վարդանյանին և Ալեն Ղևոնդյանին մեղադրանքներ են առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և սահմանադրական կարգը բռնի տապալելու համար


ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․  Հայ քաղաքագետներ Տիգրան Վարդանյանին և Ալեն Ղևոնդյանին մեղադրանքներ են առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։


Ինչպես հայտնում է ՔԿ-ն, ՀՀ ՔԿ-ում ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ քաղաքագետներ Տիգրան Վարդանյանը և Ալեն Ղևոնդյանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել:


«Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) »,-նշվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 


Նշվում է նաև, որ Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:


Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է:


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


Leave a comment