https://arm.sputniknews.ru/20260612/libanany-kartsum-e-vor-israjeli-het-ir-hradadari-harcy-chpetq-e-nerarvi-amniran-gvortsarqum-103457511.html
Լիբանանը կարծում է, որ Իսրայելի հետ իր հրադադարի հարցը չպետք է ներառվի ԱՄՆ–Իրան գործարքում
Լիբանանը կարծում է, որ Իսրայելի հետ իր հրադադարի հարցը չպետք է ներառվի ԱՄՆ–Իրան գործարքում
Sputnik Արմենիա
Նախարարը դեմ է, որ լիբանանյան իշխանություններից բացի որևէ մեկը բանակցի Բեյրութի անունից։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T20:15+0400
2026-06-12T20:15+0400
2026-06-12T20:15+0400
լիբանան
իսրայել
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/07/57841191_176:141:1548:913_1920x0_80_0_0_dadada152a11522786807dbe6c34508a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Լիբանանի ԱԳՆ ղեկավար Յուսեֆ Ռաջին հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հարցը չպետք է ներառվի ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Նախարարը դեմ է, որ լիբանանյան իշխանություններից բացի որևէ մեկը բանակցություններ վարի Բեյրութի անունից։Ավելի վաղ «Mehr» գործակալությունը հրապարակել էր հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագծի դրույթները։ Գործակալությունը նշել էր, որ մանրամասները հայտնել է ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում Իրանի բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը։ Բուն նախագիծը բաղկացած է 14 կետից, որոնց թվում է «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի անհապաղ և մշտական դադարեցումը։Իրականության հետ կապ չունի. Թրամփը՝ Իրանի հրապարակած հուշագրի տեքստի մասինԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին՝ չնայած հրադադարի վերաբերյալ գործող պայմանավորվածություններին և ԱՄՆ միջնորդությամբ ընթացող լիբանանա-իսրայելական բանակցություններին։ Լիբանանյան իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Իսրայելի հարձակումները խախտում են երկրի ինքնիշխանությունը և խոչընդոտում իրավիճակի կայունացմանը հանրապետության հարավում։
լիբանան
իսրայել
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/07/57841191_361:87:1462:913_1920x0_80_0_0_dfdec9d7f6d885d03be729ad490f64ec.jpg.webp
լիբանան, իսրայել, ամն, իրանի իսլամական հանրապետություն
լիբանան, իսրայել, ամն, իրանի իսլամական հանրապետություն
Նախարարը դեմ է, որ լիբանանյան իշխանություններից բացի որևէ մեկը բանակցի Բեյրութի անունից։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Լիբանանի ԱԳՆ ղեկավար Յուսեֆ Ռաջին հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հարցը չպետք է ներառվի ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը դեմ է, որ լիբանանյան իշխանություններից բացի որևէ մեկը բանակցություններ վարի Բեյրութի անունից։
«Լիբանանի հարցը պետք է անջատվի իրանական հարցից։ Մենք չենք հանդուրժի, որ որևէ մեկը մեր փոխարեն բանակցի կամ մեր անունից համաձայնագրեր ստորագրի։ Դա հաստատ ի վնաս մեզ կլինի… Բացի այդ, նախագահի (Լիբանանի. խմբ.) համարձակ որոշումը՝ ուղիղ բանակցել Իսրայելի հետ ԱՄՆ-ի աջակցությամբ, ապացուցեց, որ մենք կարող ենք ընտրել անկախ ուղի»,-ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռաջին։
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին՝ չնայած հրադադարի վերաբերյալ գործող պայմանավորվածություններին և ԱՄՆ միջնորդությամբ ընթացող լիբանանա-իսրայելական բանակցություններին։ Լիբանանյան իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Իսրայելի հարձակումները խախտում են երկրի ինքնիշխանությունը և խոչընդոտում իրավիճակի կայունացմանը հանրապետության հարավում։