Ջրի տարաներով ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանմանը մատակարարվել է դիզվառելիք, որը դարձել է ողբերգության պատճառ. Նորիկյան

Փետրվար 06,2026 14:49

Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի հետեւանքով 15 զինվորի մահվան քննության գործով այսօր դատարանում հետազոտվեց նաեւ հրդեհի ու 15 զինվորի մահվան պատճառ դարձած աղմկահարույց բենզինի տարան, դիզվառելիքով լցված այլ տարաներ եւս:

Զոհված զինվորների հարազատների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը այդ ապացույցի վերաբերյալ հայտարարություն արեց. «Գրեթե համոզված էի, հիմա կրկնապատկվեց իմ համոզմունքը, որ որեւէ ստանդարտին համապատասխանող միջոցներով նշված կացարանում չի տեղափոխվել դիզվառելիքն ու բենզինը: Աբսուրդ է՝ «Բյուրեղ» ջրի տարաներով ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանմանը մատակարարվել է բենզին ու դիզվառելիք, որը դարձել է ըստ դատարանում քննվող այս վարույթի՝ այդ ողբերգության պատճառներից մեկը: Մինչ այս պահը այս գործընթացին ու այս հանգամանքին չի տրվել իրավական գնահատական այն առումով, թե արդյոք համապատասխանել են նշված կացարան դիզվառելիք տեղափոխման պահպանման ու դրա անվտանգության հանգամանքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment