Երեկ՝ հունիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Ղ.-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի «Մառան» ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Ղևոնդ Մ.-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին տուժածին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից ավելի ուշ ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։