Փորձ է արվում բռնանալ ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքին. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

12.06.2026 | 18:19

ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմության հիմնական ակնկալիքը ԿԸՀ-ից այն է, որ գործի բացառապես օրենքի շրջանակներում՝ առանց քաղաքական ազդեցության։

«Մենք ունենք միայն մի սպասելիք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և սահմանադրության շրջանակներում, այլ ոչ թե լինի այս կամ այն քաղաքական ուժի կամակատարը»,- նշեց նա։

Աբովյանի խոսքով՝ ընտրական գործընթացների ընթացքում տեղի է ունենում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտում։

«Այսօր ունենք իրավիճակ, երբ փորձ է արվում բռնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքի վրա։ Ժողովրդից քվե ստացողը ժողովրդի քվեն չի գողանում»,- ասաց Արման Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment