Դատարանը որոշել է Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել դատական նիստին

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել  բերման ենթարկել  նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին


ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․  Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել բերման ենթարկել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որը չի ներկայացել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի գործով դատական նիստին։


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանի մամուլի ծառայությունից, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Այդ պատճառով դատավորը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին։


Leave a comment