ԲՀԿ–ն բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց։ Շենքի դիմաց մեծ թվով ոստիակններ են տեղակայվել։
Այսօր ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի պետ Հրաչյա Ռոստոմյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով. «Այսօր ժամը 13:00-ին կոչ ենք անում մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրներին հավաքվել ԿԸՀ մոտ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ։ Մեր քաղաքացիներից խլում են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը և ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա»։
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ–ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասերի (35/65 և 10/51) արդյունքները։ ԿԸՀ–ի փոխանցմամբ, այդ ընտրատարածքներում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ:
Հատկանշական է, որ այս որոշման արդյունքում ԲՀԿ–ն կորցրել է 213 ձայն, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ԲՀԿ–ն չստանա ձայների 4 տոկոսը և չհայտնվի խորհրդարանում։
News.am