Իմ իրավաբանական փորձը, անցած ճանապարհը հուշում են, որ Սահմանադրական դատարան դիմելը չի ունենալու որեւէ ապագա. Պարգեւ Օհանյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն է:

– Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները եւ պատրաստվում են այն վիճարկել` նախ ԿԸՀ են դիմելու, ապա՝ Սահմանադրական դատարան, որը, ցավոք, կազմված է Նիկոլ Փաշինյանի ենթականերից: Ռոբերտ Քոչարյանի դաշինքը 2021-ին էլ էր դիմել ՍԴ` ընտրությունների հարցով, սակայն դիմումը մերժվեց: Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է անի այժմ ընդդիմությունը, Դուք ժամանակին ընդդիմության ներկայացուցիչն էիք ՍԴ-ում` հետընտրական հայցի քննարկման ժամանակ: Կա՞ն բավարար հիմքեր՝ ՍԴ դիմելու համար: Եթե այո, ապա որո՞նք են դրանք:

– Այս հարցին հստակ պատասխանելու համար պետք է լինել ընդդիմության «խոհանոցում» եւ հասկանալ, թե կոնկրետ ինչ խախտումներ են արձանագրվել: Մենք դրանց տիրապետում ենք այնքանով, որքանով հրապարակումներ է անում մամուլը: Եթե կան հստակ հիմքեր, ապա, իհարկե, պետք է գնալ մինչեւ վերջ: Ընտրախախտումներ արձանագրվել են, որոնք փոքր ընտրախախտումներ չեն: Օրինակ` թվեր են գրել սխալ, մի տեղ 700 ձայնը գրել են 7 ձայն, մի տեղ՝ հակառակը: Բնական է, որ այս դեպքում կա խնդիր, սակայն, եթե անկեղծ լինեմ, ապա իմ իրավաբանական փորձը, իմ անցած ճանապարհն ինձ հուշում են, որ Սահմանադրական դատարան դիմելը չի ունենալու որեւէ ապագա: Ես կարծում եմ, որ այդ ճանապարհով ընդդիմադիրները չեն հասնելու արդյունքի, քանի որ Արեւմուտքն արդեն տոնում է իր հաղթանակը, շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին: Բայց ես չեմ բացառում նաեւ, որ գուցե հասնեն ինչ-որ հաջողության: Եթե լինեն իրական հիմքեր, ապա՝ ինչո՞ւ չէ, գուցե ստացվի մի բան:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment