Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր մասնակցությունը ԹՐԻՓՓ նախագծում․ Կոպիրկին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր մասնակցությունը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հայ-ամերիկյան նախագծին։

Այս մասին հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «России 24»-ին տված բացառիկ հարցազրույցում։

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը ուշադիր հետևում է «Թրամփի երթուղի» նախաձեռնության շուրջ զարգացումներին, որի կոնկրետ գործնական մանրամասները նոր են սկսում ի հայտ գալ։

«Մենք պատրաստ ենք քննարկելու այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա չափազանց սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային ոլորտի պահպանման և զարգացման գործում՝ կոնցեսիոն հիմունքներով», — ասել է Կոպիրկինը։

Leave a comment