Սևանում հորդառատ անձրևներից հետո ջրի մակարդակը մեկ օրում բարձրացել է 2 սմ-ով

Բաժանորդագրվել

Ընդ որում, Ապարանի ջրամբարը 100 տոկոսով լցված է։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Սևանալճիմակարդակը մեկ օրում բարձրացել է 2 սմ-ով: Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը: Նրա խոսքով ՝ ջրի մակարդակի բարձրացումը կապված է հորդառատ անձրևների հետ։

Ընդ որում, Ապարանի ջրամբարը 100 տոկոսով լցված է։

Նշենք, որ 2026 թվականին ոռոգման կարիքների համար Սևանա լճից ջրառի ծավալը կկազմի մինչև 143,6 մլն խմ, ինչը քիչ է օրենքով սահմանված 170 մլն խմ սահմանաչափից: Այդ ծավալից 4 մլն խմ-ը նախատեսվում է օգտագործել Սևանի ավազանում։

Ձմռանը և գարնանը տեղացած առատ տեղումների ֆոնին սպասվում էր, որ լճի ջրի մակարդակը նախորդ տարիների համեմատ ավելի բարձր կլինի:Սակայն Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով ՝ 2026 թվականի մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում այն կազմել է 1900,48 մետր, ինչը 20 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ։

Leave a comment