Պատմական IPO․ SpaceX-ը 75 մլրդ դոլար է ներգրավել, Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը (տեսանյութ)
Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերությունը պատմական IPO-ի արդյունքում ներգրավել է շուրջ 75 միլիարդ դոլար նոր ներդրումներ։ Գործարքից հետո Մասկի կարողությունը, ըստ միջազգային լրատվամիջոցների գնահատականների, գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը, ինչի շնորհիվ նա դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը։ Միաժամանակ Մասկը պահպանել է ընկերության նկատմամբ վերահսկողությունը՝ ունենալով քվեարկության իրավունքի շուրջ 80 տոկոսը։ SpaceX-ի երկարաժամկետ նպատակն է Մարսում ստեղծել մինչև մեկ միլիոն բնակչությամբ ինքնաբավ քաղաքներ, որոնք պետք է դառնան մարդկության առաջին մշտական բնակավայրերը Երկրից դուրս։