Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար

Քաղաքականություն

11.06.2026 | 21:58

Երևան – Սևան ճանապարհի Չարենցավան համայնքի հարակից հատվածում այսօր երեկոյան կայծակի հետևանքով քանդված կամրջի հատվածում իրականացվում են ճանապարհի բացման և մաքրման աշխատանքներ, երթևեկությունը իրականացվում է մի երթևեկելի գոտիով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կմեկնարկեն կամրջի հիմնանորոգման աշխատանքները»,- գրել է նախարարը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, ավտոմեքենաներ են վնասվել։

Leave a comment