Հեղեղված տներ, 1.5 մետրի հասնող սառցաշերտեր. Գյումրիում անոմալ անձրև և կարկուտ է տեղացել

https://arm.sputniknews.ru/20260611/hegheghvats-tner-15-metri-hasnvogh-sarcasherter-gjumrium-anvomal-andzrev-ev-karkut-e-teghacel-103392935.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Մարիաննա Փայտյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ուժեղ անձրևն ու կարկուտն արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրիում

2026-06-11T19:29+0400

true

PT3M12S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103392622_92:0:1092:750_1920x0_80_0_0_95dff755b09c750f26707bc5b9547307.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութ, տեսանյութեր, գյումրի, կարկուտ, հեղեղում, հեղինակներ

Բաժանորդագրվել

Ամբողջ գիշեր ՆԳՆ փրկարար ծառայությունն ու համայնքապետարանի կոմունալ բաժինն արտակարգ ռեժիմով են աշխատել՝ հատուկ տեխնիկայի միջոցով մաքրելով փողոցներն ու օգնություն ցուցաբերելով քաղաքացիներին։

Այս գիշեր Գյումրիում տեղացած ուժեղ անձրևն ու կարկուտը քաղաքում արտակարգ իրավիճակ են ստեղծել։ 3 փուլով տեղացած կարկուտն այնքան մեծ քանակի է եղել, որ տեղ-տեղ 1-1,5 մետրի հասնող սառցաշերտեր են գոյացել՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Կարկուտից գոյացած սառցաշերտի մեջ անգամ ավտոմեքենա էր արգելափակվել։

Բնական աղետից ամենից շատ տուժել են քաղաքի Ղարիբջանյան փողոցում։ Տներից մեկը բառի բուն իմաստով հեղեղվել է անձրևաջրերով ու կարկուտով։

Տանտիրուհին` Անահիտ Հարությունյանը, ասում է՝ 4 տարի առաջ էլ էին անձրևաջրերն իրենց տուն լցվել, դրանից հետո երկրորդ անձրևատար էին տան դիմաց կառուցել, բայց դա էլ չօգնեց։ Երբ հասկացան՝ անձրևատարերը փակվել են, ջուրը սկսվել է տուն լցվել, շտապեցին երեխաների սենյակ՝ 3,5 և 7 տարեկան երեխաներին հանելու։ Մինչ Անահիտը սենյակ կհասներ, ջրի հոսքն արդեն կոտրել էր դռան ապակին ու սենյակ լցվել։

«Օրորոցից գրկեցի 3 տարեկան տղայիս, որ դուրս հանեմ, լրիվ ջուր ու սառույց էր, սահեցի, ընկա, կահույքն էլ լողում էր ջրի մեջ, կամոդը շրջվեց վրաս, վեր կացա, սկեսուրս երեխային գրկեց, որ հանի սենյակից, ընկավ, թևը կոտրեց, տենց կոտրած թևով երեխային գրկած հանեց»,- պատմում է Անահիտը։

Ասում է՝ ջուրն այնքան էր բարձրացել, սենյակի դռները փակվել էին, բացել չէին կարողանում։

«Այ էդտեղ վախեցա։ Որ ջուրը մի քիչ էլ լցվեր` մենք կմնայինք էդտեղ։ Մայրական բնազդն էր երևի, երևի գերբնական ուժով բացեցի դուռն ու դուրս եկանք»,- պատմում է Անահիտը։

Վնասվել են տան գույքը, երեխաների մահճակալները, նոր վերանորոգված հատակը։ Կենցաղային տեխնիկան ամբողջությամբ անջատել են, դեռ չգիտեն՝ չորանալուց հետո կաշխատի, թե ոչ։ Ամբողջ տունն է հեղեղված եղել, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ ջուրն ու կարկուտը տնից հանել են, կարկտաշերտը բակում է մնացել։

© Sputnik

Հարությունյանների տունը ուժեղ անձրևից ու կարկուտից հետո

Տուժել են նաև հարևան Հովհաննիսյանները, որոնք մի քանի տարի առաջ էին Ռուսաստանից վերադարձել, տունը վերանորոգել։

«Պատալոկին ծակ արեց ու վեդրոյի պես ջուրը ներս էր թափվում, հարսս անընդհատ ամաններ էր վազացնում, տակը դնում»,- պատմում է տիկին Սվետլանան։

Ամբողջ գիշեր ՆԳՆ փրկարար ծառայությունն ու համայնքապետարանի կոմունալ բաժինն արտակարգ ռեժիմով են աշխատել՝ հատուկ տեխնիկայի միջոցով մաքրելով փողոցներն ու օգնություն ցուցաբերելով քաղաքացիներին։

ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Արսեն Ադամյանի խոսքով՝ ահազանգերը ոչ միայն գիշերն են ստացվել, այլև առավոտյան։ Դրանք հիմնականում վերաբերել են տների, շինությունների ջրալցումներին, արգելափակված ավտոմեքենաներին։ Արգելափակված ավտոմեքենաներից մեկից դուրս են բերվել 1 վարորդ և 1 ուղևոր, իսկ ջրալցված տներից, ընդհանուր առմամբ, տարհանվել է 7 քաղաքացի, որոնցից 5-ը՝ երեխա։

Ի դեպ, ասում են՝ նման կարկուտ Գյումրիում մեկ էլ 11 տարի առաջ էր տեղացել՝ 2015-ին։ Հուսով են՝ այսուհետև անոմալ երևույթները կշրջանցեն Գյումրին։

© Sputnik

Գյումրին հունիսի 11–ի գիշերը տեղացած կարկուտից հետո

Leave a comment