ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկնարկեց ֆուտբոլի 23-րդ աշխարհի առաջնությունը։ Բացման խաղում Մեքսիկայի հավաքականը 2։0 հաշվով առավելության հասավ Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի նկատմամբ։

A խմբի առաջին տուրի դիմակայությունը կայացավ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում, որը պատմության մեջ երրորդ անգամ ընդունեց աշխարհի առաջնության բացման հանդիպում։

Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց սաուդյան «Ալ Կադիսիայի» 29-ամյա հարձակվող Խուլիան Կինյոնեսը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը (տեսանյութ

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում աֆրիկյան թիմը մնաց 10 խաղացողով, իսկ 67-րդ րոպեին դաշտի տերերը խփեցին նաև երկրորդ գոլը։ Աչքի ընկավ անգլիական «Ֆուլհեմի» 35-ամյա հարձակվող Ռաուլ Խիմենեսը (տեսանյութ

Հանդիպման վերջնամասում թիմերը ստացան մեկական կարմիր քարտ։

A խմբի մյուս խաղում կմրցեն Չեխիայի ու Հարավային Կորեայի հավաքականները։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ԱԱ-2026-ը կավարտվի հուլիսի 19-ին։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական։

ԱԱ-2026, առաջին տուր

A խումբ

Մեքսիկա – Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ 2։0

Խուլիան Կինյոնես, 9, Ռաուլ Խիմենես, 67

Հեռացումներ՝ Սեզար Մոնտես, 90+2 (Մեքսիկա) – Յայա Սիթոուլ, 49, Տեմբա Զվանե, 84 (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Leave a comment