ԲՀԿ–ի դեմ մարտերը շարունակվում են. պատգամավորի թեկնածուն` ԿԸՀ–ի որոշումների մասին

https://arm.sputniknews.ru/20260611/bhki-dem-martery-sharunakvum-en-patgamavvori-teknatsun-kyhi-vorvoshumneri-masin-103401879.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100832626_137:0:1222:814_1920x0_80_0_0_2e3a860f4075b29c7d4a935935ea29f6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

Բաժանորդագրվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Անվավեր ճանաչելով երկու ընտրատեղամասերի արդյունքներ` ԿԸՀ–ն ԲՀԿ-ից գողացավ 5 մանդատ։ Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ քիչ առաջ ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս որոշումները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ մարտերի շարունակությունն են։

«Էսքանից հետո արդար ու թափանցիկ ընտրություններ լինելու մասին խոսք լինել չի՛ կարող»,– գրել է նա։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Leave a comment