Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատ․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ի՝ թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու որոշման հետևանքով, իր գնահատմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրել է 5 մանդատ։
«Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 35/65 և 10/51 տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն, կարծեմ, մոտ 80+130 քվե էր ստացել՝ միջինից էապես ավելին։ Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։
Դրանով ՔՊ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը և կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։ Սա ուղղակի խայտառակություն է»,- գրել է Մելիքյանը։