Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է

Իսպանիայում անցկացվում է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը։

8-րդ տուրից հետո Սարգիս Սարգսյանը վաստակել է 6․5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը Լեհաստանը ներկայացնող Մարցին Մոլենդայի հետ։

Առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ: 9-րդ տուրը կանցկացվի հունիսի 12-ին։

Leave a comment