Լիտվան զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց

Լիտվայի խորհրդարանը որոշում է ընդունել բալթյան հանրապետությունից զինվորականներ և Պաշտպանության նախարարության քաղաքացիական մասնագետներ ուղարկել Հորմուզի նեղուցում նավարկության վերսկսման ապահովման միջազգային կոալիցիայի կազմ: Լիագումար նիստում դրա օգտին քվեարկել է 77 պատգամավոր, 11-ը դեմ են եղել, իսկ վեցը՝ ձեռնպահ են մնացել:

Բանակի հրամանատար գեներալ Ռայմունդաս Վայկշնորասը հայտնել է, որ Լիտվան նախատեսում է ուղարկել սպաներ և ականազերծման մասնագետներ:

Leave a comment