ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին հարվածելու հարցին։
«Ես դա չէի անի, որովհետև դա կվնասի մարդկանց։ Ես լսեցի, որ դուք ջրի մասին խոսեցիք։ Ջուրը իսկապես անդառնալի կորուստ է նրանց համար։ Ես կարող էի դա անել մեկ րոպեում, բայց խնդիրն այն է, որ մարդիկ չեն կարողանա խմել ջուրը, ուստի ես չեմ ուզում դա անել»,- ասել է Թրափե «Fox News»-ին տված հարցազրույցում։
Թրամփը Իրանի դեմ ռազմական ագրեսիան համեմատել է Վիետնամի պատերազմի հետ։ «Ես կցանկանայի գործարք կնքել հենց հիմա, երբ մնացել է երեք կամ չորս շաբաթից էլ պակաս, քանի որ, գիտեք, երբ դա անեք, կարող եք ավելի հեռու գնալ։ Ես չգիտեմ՝ Ամերիկան ցանկություն ունի՞ անել այն, ինչ ես իրականում կնախընտրեի։ Մենք կորցրել ենք 13 զինվոր երկու պատերազմներում՝ ոչ մեկը Վենեսուելայում, և մենք գրավել ենք երկիրը։ Մենք կորցրել ենք 13-ը Իրանում։ Մենք կորցրել ենք հարյուր հազարավոր մարդկանց Վիետնամում։ Նրանք խելագարվում են, որովհետև ես Իրանում եմ երեք ամիս, ես ոչնչացրել եմ այդ երկիրը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
«Նրանք ասում են. «Դուք խոստացել եք ավելի արագ դուրս գալ այնտեղից»։ Դե, իրավիճակը հիմա շատ ավելի մեծ է, որովհետև մենք ավելի լավ աշխատանք ենք կատարել, քան որևէ մեկը կարող էր ակնկալել այդ ժամանակահատվածում։ Տեսեք, մենք Վիետնամում էինք 19 տարի և չավարտեցինք աշխատանքը, որովհետև, անկեղծ ասած, ճիշտ ղեկավարություն չունեինք։ Եթե ես այնտեղ լինեի, այդ պատերազմը կավարտեի 3 կամ 4 ամսում», – ասել է ամերիկացի առաջնորդը։
Դոնալդ Թրամփը նաև խոսել է քրդերի մասին։ «Իրականում մենք նրանց զենք ուղարկեցինք, և անկեղծ ասած, մենք շատ հիասթափված էինք քրդերից։ Քրդերը մեզ հիասթափեցրին։ Ես համաձայն չէի այդ որոշման հետ։ Գիտեք, ես ասացի. «Ո՛չ, չեմ հավատում, որ նրանք դրանք կհասցնեն։ Կարծում եմ՝ նրանք դրանք իրենց համար էին կուտակել։ Կարծում եմ՝ դա ամոթ է։ Բայց ես դա կհիշեմ, քրդե՛ր։ Ես դա կհիշեմ»,- ասել է Թրամփը։