«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. հայտարարվել է հետախուզում

Հասարակություն

11.06.2026 | 16:36

Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տեղեկությունը Factor․am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:

Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը հայտնաբերվել են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Եվս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։

 

Ռոզա Վարդանյան

Leave a comment