ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Բրադ Քուփերը նույնպես ժամանել է Օման՝ Իրանի հետ բանակցությունների համար, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի:
Հրատարակությունը նշէլ է, որ ԱՄՆ զինվորական պաշտոնյաները հազվադեպ են մասնակցում բարձր մակարդակի դիվանագիտական շփումներին, չնայած Թրամփը երբեմն զինվորականներ է ուղարկել բանակցություններին մասնակցելու համար։
– ԱՄՆ-ն վերադարձավ բանակցությունների սեղանի շուրջ ամոթալի դիրքում, հայտարարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս ղեկավարի տեղակալ Յադոլլահ Ջավանին։ «Միացյալ Նահանգները թույլ է, և նրանց թույլ տված ցանկացած սխալ կլինի վերջինը։ Իրանը չի նահանջի իր դիրքերից և չի ձգտում պատերազմի, բայց թշնամու կողմից ցանկացած սխալ կարժանանա վճռական պատասխանի։ Իրանի դեմ սանձազերծված ցանկացած պատերազմ կվերածվի տարածաշրջանային պատերազմի, և բոլորը բռնկվեն»,- ասել է գեներալը։
– Ամերիկացի պաշտոնյաներ տեղափոխող ավտոշարասյունը լքել է Մասկատում բանակցությունների վայրը, հայտնել է «Associated Press»-ը։