Թուրքիայի նախագահը Փաշինյանին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ

https://arm.sputniknews.ru/20260611/turqiaji-nakhagahy-pashinjanin-shnvorhavvorel-e-yntrutjunnerum-haghtanaki-artiv-103386903.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90439620_53:0:1474:1066_1920x0_80_0_0_cbacf4ef18a058f7dc1fdf5277cf4cb3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

Բաժանորդագրվել

Ռեջեթ Թայիփ Էրդողանը վստահ է` տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Փաշինյանի ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2026 թ. հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում»,– ասված է Էրդողանի ուղերձում։

Թուրքիայի նախագահը վստահ է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Փաշինյանի ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:

«Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»,– իր ուղերձը եզրափակել է Էրդողանը:

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Leave a comment