Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարական զարգացմանը և եվրոպական ձգտումներին:
X-ի իր էջում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ շնորհավորելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։
«Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին»,- նշել է արտգործնախարարությունը: