Հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը. Իվետա Տոնոյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարտունու 21/04, 21/05 և 21/34 ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ստացված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ։

Այս հարցի վերաբերյալ մեր վերապահումներն արդեն ներկայացրել ենք ԿԸՀ-ին, քանի որ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը։ Դրա համար պատասխանատու է համապատասխան հանձնաժողովի անդամը կամ քվեաթերթիկների հաշվարկն իրականացնող անձը։

Ուստի, անթույլատրելի է, որ քաղաքացին զրկվի իր քվեի ուժից այնպիսի հանգամանքի պատճառով, որի վրա որևէ ազդեցություն չի ունեցել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment