Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան անդրադարձան աղքատության ցուցանիշներին։ Արսեն Թորոսյանն ասաց․ «Շատ մոտ ենք ծայրահեղ աղքատության ամբողջական վերացմանը եւ հույս ունենք, որ այս տարի աշնանը հրապարակվող թվերը 2025 թվականի համար կլինեն ավելի լավը, քան 0,6 տոկոսը։ Իսկ 2026-ին էլ, դե պարզ է, առավել լավ»։
Նիկոլ Փաշինյանը հարցրեց ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին․ «Պարոն Մնացականյան, իսկ մենք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ աղքատության հաշվարկման մեթոդաբանությունները գոնե միջնաժամկետում այլեւս չեն փոխվի»։
Ստեփան Մնացականյանն ասաց․ «Ցավոք, իմ պատասխանը բացասական է՝ մեթոդաբանությունները շատ արագ փոխվելու են։ Ես շատ եմ ցավում, բայց Թոմաս Ջեֆերսոնն ասում էր՝ կառավարման ողջ արվեստն ազնիվ լինելու արվեստն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ստեփան Մնացականյանի պատասխանից հետո Նիկոլ Փաշինյանը հարցրեց նրան․ «Այսինքն՝ առողջության ապահովագրությունը մեր աղքատության մակարդակի վրա ազդեցություն կունենա, ես ճի՞շտ հասկացա ձեր ասածը»:
«Քաղաքական իմաստով ես իրավունք չունեմ նման հարցի պատասխանելու, բայց գիժ չեմ, իհարկե»,- արձագանքեց Ստեփան Մնացականյանը։
Ստեփան Մնացականյանի այս հայտարարությունը հարուցեց Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անդամների ծիծաղը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: