https://arm.sputniknews.ru/20260611/pek-nakhagahy-tsarukjani-dem-qrgvortsy-chi-kapum-pashinjani-handznararutjan-katarman-het-103377993.html
ՊԵԿ նախագահը Ծառուկյանի դեմ քրգործը չի կապում Փաշինյանի հանձնարարության կատարման հետ
ՊԵԿ նախագահը Ծառուկյանի դեմ քրգործը չի կապում Փաշինյանի հանձնարարության կատարման հետ
Sputnik Արմենիա
Լրագրողի ճշտող հարցին` արդյոք զուգադիպություն էր, որ հենց ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցվեց, ՊԵԿ նախագահը նշեց… 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T12:49+0400
2026-06-11T12:49+0400
2026-06-11T12:49+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
էդուարդ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103372796_0:133:2560:1573_1920x0_80_0_0_92ae992ca755c47063b5b1e092510fcf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը համոզված է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով չի հարուցվել։Հունիսի 7–ի լույս 8–ի գիշերը, երբ դեռ չկային ընտրության նախնական արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, ապա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ ՔՊ առաջնորդը նաև հայտարարեց, որ նրանց ղեկավարած ուժերը ընտրակաշառք են տվել, և իրավապահ համակարգին հանձնարարականն է տվել բացահայտել բոլոր դեպքերը։ Հունիսի 9–ին հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը)։Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանը քարոզարշավի ընթացքում սպառնում էր, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» բանտ է նստելու, արդյոք Ծառուկյանի դեմ քրեական գործը այդ հայտարարության համատեքստում չէ՞, ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ Փաշինյանի նման հայատարարությունը բնական է։Ճշտող հարցին` արդյոք զուգադիպություն էր, որ հենց ընտրություններից հետո հարուցվեց այդ քրեական գործը, ՊԵԿ նախագահը նշեց, որ քրեական գործը հարուցված էր դեռևս 2019 թվականին։«Չեմ կարծում` այդպիսի զուգադիպություն կա, ցանկացած քրեական գործի հասունության ժամանակ լինում են նաև նմանատիպ գործողություններ։ Այդ գործով վաղուց քրեական գործ կա հարուցված, և քրեական գործի քննության արդյունքում եկել է մի կետի, երբ նման գործողության անհրաժեշտություն է առաջացել»,–ասաց նա։Ըստ Հակոբյանի` գործը կապված է դիզվառելիքի ներմուծման ժամանակ թաքցրած հարկերի հետ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103372796_143:0:2418:1706_1920x0_80_0_0_e391ba177bda80e4e03d0a1e7052e54d.jpg.webp
հայաստան, գագիկ ծառուկյան, էդուարդ հակոբյան
հայաստան, գագիկ ծառուկյան, էդուարդ հակոբյան
Լրագրողի ճշտող հարցին` արդյոք զուգադիպություն էր, որ հենց ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցվեց, ՊԵԿ նախագահը նշեց, որ քրեական գործը հարուցված էր դեռևս 2019 թվականին, և հիմա էր հասունացել նման գործողությունների պահը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը համոզված է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով չի հարուցվել։
Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանը քարոզարշավի ընթացքում սպառնում էր, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» բանտ է նստելու, արդյոք Ծառուկյանի դեմ քրեական գործը այդ հայտարարության համատեքստում չէ՞, ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ Փաշինյանի նման հայատարարությունը բնական է։
«Երբ հանրապետության վարչապետը ինչ–որ հայտարարություններ է անում, ակնհայտ է, որ գիտի որոշ գործեր, որոնք կարող են նման արդյունքի հանգեցնել։ Եվ բնական է, որ վարչապետը նմանատիպ բաներ ասելիս տեղյակ է, ծանոթ է գործերին, և նմանատիպ հայտարարությունները բնական են»,–ասաց Հոկոբյանը։
Ճշտող հարցին` արդյոք զուգադիպություն էր, որ հենց ընտրություններից հետո հարուցվեց այդ քրեական գործը, ՊԵԿ նախագահը նշեց, որ քրեական գործը հարուցված էր դեռևս 2019 թվականին։
«Չեմ կարծում` այդպիսի զուգադիպություն կա, ցանկացած քրեական գործի հասունության ժամանակ լինում են նաև նմանատիպ գործողություններ։ Այդ գործով վաղուց քրեական գործ կա հարուցված, և քրեական գործի քննության արդյունքում եկել է մի կետի, երբ նման գործողության անհրաժեշտություն է առաջացել»,–ասաց նա։
Ըստ Հակոբյանի` գործը կապված է դիզվառելիքի ներմուծման ժամանակ թաքցրած հարկերի հետ։